Newsbook.am-ի լրագրողներից մեկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ Արմենչիկի ծառոյաղական ավտոմեքենան խախտել ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները։ Փոխվարչապետի վարորդը իր մեքենան կայանել է Պուշկին փողոցի հանդիպակաց հատվածում՝ առաջացնելով խցանում։
Պատճառն այն է, որ Գեւորգյանը մտել էր վարսավիրանոց, իսկ նրա վարորդը՝ սխալ կայանելով ավտոմեքենան, առանց անհանգստանալու, փողոցում կանգնած վայելում էր ծխախոտը։
Ավտոմեքենան՝ «Լեքսուս» մակնիշի է, հետեւյալ՝ պետհամարանիշներով «002 LL055 »։