ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․
«YouTube-ն ինձ մի տեսանյութ առաջարկեց՝ իմ նկարով, ԱրմՔոմեդիի տղաները կրկին անդրադարձել էին իմ ելույթներից մեկին:
Տղերքին վաղուց գիտեմ, բայց այդ ժամանակվանից մոտները ոչինչ, ցավոք, չի փոխվել, մնացել են նույն լեվլի վրա, թե՛ հումորի, թե՛ մակարդակի առումով: Ոչ մի սցենար, ոչ մի ներկայացում, ոչ մի նախագիծ մեծ հաջողություն չունեցավ ու չունի:
Իբր քաղաքական դատողություններ, վերլուծություններ են անում, որոնք նույնիսկ վատ ընդդիմադիրը հասկանում է, որ հիմարություն են և պետք չէ ասել, կամ ասելու դեպքում՝ ամենաթեթև քննադատությանը չեն դիմանա: Ու զավեշտը նրանում է, որ տղաները փորձում են ծաղրել այսօրվա Հայաստանի ժողովրդավարության աստիճանը և չեն հիշում, որ մինչ 2018 թվականը ինչ կլիներ իրենց հետ, եթե իրենք որևէ պաշտոնյայի անուն տային՝ առանց թույլտվության կամ ուղիղ հրահանգի, որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը, որին չմասնակցելու վերաբերյալ տեսանյութում գլուխ է գովում Սերգեյը, իրենք հովանավոր չէին կարող ունենալ, օրինակ այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի մասին խոսելու համար այդ հովանավորին ուղղակի «բմբլահան» կանեին հարկային և պետական մարմինները, իսկ իրենք մեկընդմիշտ դուրս կշպրտվեին եթերից:
Հա, ի դեպ, հեղափոխության չմասնակցելու մասով վստահաբար ճիշտ է ասվում, պարզ բան է, որ չեն մասնակցել իրենք նաև տրանսպորտի թանկացման դեմ ակցիային, առաջին օրը եկան, միացան, հետո, երբ հերթը հասավ նկարահանվելուն և գործողություններ անելուն, իհարկե, տղաները թռան՝ չնայած սկզբից եկել էին Ծիծեռնակաբերդի այգի, որ նկարահանվեն բոլորիս հետ: Ներկաների հետ երկար ծիծաղում էինք այդ փաստի վրա, ուր մնաց հեղափոխության ժամանակ փողոց փակեին))
Բայց ես ուրախ եմ, որ տղաները վերջապես ազատություն են ստացել, չնայած բողոքում են հենց դրանից: Մենք նաև դրա համար ենք 2018-ին փողոց փակել, որ իրենք վերը նշվածն անելու իրավունքը և ազատությունն ունենան, այն որ Միշիկի կրկեսը գնացել է, իսկ այս երկու մնացել են և կարողանում են աշխատանքով հաց վաստակել՝ հեղափոխության շնորհիվ է:
Այս գրառումն էլ թող լինի իմ ևս մեկ հիշեցում տղաների ազատությունը փաստելու գործում և մի երեք ծրագիր էլ թող ինձ հակադարձեն,խոսելու թեմա ունենան, դիտումներ ավելացնեն և անգամ իրենց հավատը չգա, որ իրենք այդքան ազատ են ժողովրդավար Հայաստանում»։
|