▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզում անչափահաս աղջիկ է հղիացել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռադիկ Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 20.06.2012 թ. գտնվելով փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած`03.02.1997 թ. ծնված Անի Հ.-ի հետ, վերջինիս համաձայնությամբ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ, որի հետևանքով Անի Հ.-ն հղիացել է:

Այսինքն Ռադիկ Մ.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 141-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 141-դ հոդվածի՝ տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее