shamshyan.com-ը գրում է, որ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում, Մհեր Մկրտչյան փողոցում կրակոցներ են արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ոստիկանության հոսպիտալ, որտեղ տղամարդը մահացել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի դիմապակու և թափքի վրա առկա են հրազենից արձակված կրակոցի հետքեր. Կոտրված են նաև վարորդի ավտոմեքենայի կողապակիները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 55 -ամյա Լևոն Ավետիսյանն էր, իսկ վիրավորը` 51-ամյա Նունե Ավետիսյանը:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նրանք ամուսիններ են:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում