▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է 

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: 

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:

Փաստաբան Արա Զոհրաբյան

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ օրվա պատուհասները հերթական ազգային ամոթի քայլն են իրականացնում, մտածում եմ, թե հաջորդ խայտառակությունն ինչի մասին է լինելու:
Այսօր, թերևս, հայ ազգի հավիտենական ամոթի օրերի եռյակում կմնա հավերժ, քանի որ հենց այսօր սեփական հայրենիքում քրեական հետապնդում է նախաձեռնվել Ամենայն Հայոց Վեհափառի նկատմամբ:
Երկար օրեր Հայոց Հոր»:

***

Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։
Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը»։

***

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու դեմ արշավը մտավ ամենախայտառակ փուլ։
Մեր երկրի իրավապահ համակարգը մտավ իր պատմության ամենաամոթալի փուլը։
Մասնակիցները գիտակցո՞ւմ են, թե ի'նչ են անում»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։
Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում՝ ծառայելով իշխող խմբի շահերին։
Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին...
Փաստացի Հայաստանում չկա ու չի գործում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման սկզբունքը և մեկ անձը` Նիկոլ Փաշինյանը, այսօր ունի անսահմանափակ իշխանություն։ Վերջինիս իշխանությունը սահմանափակված չէ որևէ իշխանության ճյուղի բալանսավորմամբ կամ հակակշռմամբ։
Նույնիսկ ԱՄՆ-ն, որտեղ ուժեղ նախագահական կառավարման համակարգ է, նախագահի էսպիսի ` ոչնչով չսահմանափակվող իշխանություն չկա։
Ու մի բան ֆիքսենք` երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ։ Յուրաքանչյուր դատավոր, ով կատարում է քաղաքական իշխանության պատվերը, պետք է գիտակցի, որ քանդում է Հայաստանի անկախությունը։ Սա ազգային դավաճանություն է` հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է»։

***

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավական և արժեքների ժխտողականության հերթական փաստն է, նույնիսկ հավատալու չէ, որ Հայոց Հոր դեմ հնարավոր է «քրեական հետապնդում» մեր Հայաստանում: Խայտառակություն է, որ մենք, որ մեր սերունդը տեսնում է այս ամենը:
Էլ ավելի է իմաստավորվում այն, որ.
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր...»
Իրավունքը պետք է գերակայի»։

***

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դուր եկա ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ և Արշակ սրբազաններին: Մի շարք հարցերից զատ` քննարկում էինք, որ վարչախումբն ամեն հնարավոր քայլի կգնա եպիսկոպոսաց ժողովի կայացմանը խանգարելու համար, ընդհուպ մինչև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական շինծու հետապնդում հարուցելն ու ըստ այդմ` խափանման միջոց ընտրելը: Դուրս գալով տեղեկացա, որ ամոթալի արարն արդեն իսկ տեղի է ունեցել: Ինչ արած, սա էլ կանցնի և ինչպես Բագրատ Սրբազանն է ասում` Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին»։

***

«Փաստինֆո»-ն գրում է․ «Բացառված չէ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախանշված Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպի հեռավար, որի հավանականության մասին գրել էինք ավելի վաղ, երբ մեկ օրում Փաշինյանի իշխանությունը մի քանի եպիսկոպոսի մեղադրանք ներկայացրեց։

Հիմա արդեն անհեթեթ գործով մեղադրանք է ներկայացվել Վեհափառին։ Փաշինյանը նախօրեին հստակ հայտարարեց, որ թույլ չի տա արտերկրում եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ սպառնալով կոշտ միջոցներ կիրառել։

Փաշինյանի իրավապահները շտապեցին ենթարկվել ու կատարել հերթական հանցագործությունը։ Նման պայմաններում եպիսկոպոսաց ժողովը անցկացնելու տարբերակներից մեկը հեռավարն է, որն արգելվաղ չէ, եթե, իհարկե, հիմա էլ ինտերնետը չարգելափակվի»։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեպի ապօրինություն, անբարոյականություն, անամոթություն նետվելու ինչպիսի պատրաստակամություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է։ Հուսանք այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու «վաժնի» կեցվածքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее