shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ՀՀ Պն X զորամասի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Ոստիկանությունը հայտնաբերել է 25-30 տարեկան տղամարդու դի և, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, գլխի շրջանում կա հրազենային վնասվածք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում