shamshyan.com-ը գրում է, որ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Արտաշիսյան 39 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում, կասկածելի հանգամանքներում մահացած անձ կա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի բնակիչ, 52-ամյա Գերման Ոսկանյանը, ում հարազատները օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն են տվել, որ նա հունվարի 25-ին տաից դուրս է եկել և չի վերադարձել: Հորի մեջ հայտնաբերվել է դին՝ թաղված վիճակում, իսկ ավտոտնակի մեջ՝ արյունոտ դանակներ, խոհանոցային մեծ դանակ («չափաջաղ»), որի վրա նույնպես առկա են արյան հետքեր:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում