▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Սյունիքում. ձորում մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի. սպանություն է, ավտովթար, թե դժբախտ պատահար, ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

 

 

 

 

 

Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո:

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը և ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее