▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը  սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել Սյունիքի մարզի քաղաքներում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայնքներին: Հերթականը Կապանի տարածաշրջանի Սյունիքի սահմանամերձ գյուղում է․ կոմբինատը արեւային վահանակներով ու ջրատաքացուցիչներով կապահովի  280 տների բնակիչներին:
Աշխատանքների առաջին փուլում  նախ  38 տներում կտեղադրվեն , ապա հերթը կհասնի նաեւ  Սյունիք գյուղի հարակից  հինգ փոքր բնակավայրերին:   Ձմռան նախաշեմին ԶՊՄԿ-ն նվեր է անում բնակիչներին։ «Առանձնացրեցինք առաջնային լուծում պահանջող խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնցից մեծ մասը ԶՊՄԿ-ի շրջանակներից դուրս էր, չէինք կարող աջակցել։ Սակայն կային հարցեր, որ մենք ուղիղ կամ միջնորդավորված մասնակցությամբ կարող ենք օգնել։ Դրանցից մեկը արեւային վահանակների ու ջրատաքացուցիչների տեղադրումն էր»,-ասում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։


Սյունիք գյուղի բնակիչները հետեւում են մասնագետների աշխատանքին։ Շուտով   նրանք կազատվեն ջեռուցման մի մեծ հոգսից` փայտ, հոսանք, գազ։ Շուկայում լավագույն տասնյակում են գտնվում տեղադրվող արեւային սարքավորումները,որակով չեն զիջում-նշում են ոլորտի մասնագետները. ոչ մեկինը մյուսից չի տարբերվի,  յուրաքանչյուր ընտանիք ամեն ամիս 7000-8000 դրամ կխնայեն։ Հայաստանի արդյունաբերական հսկան շարունակում է լինել ազդակիր համայնքների կողքին։  Ներդրումները կախված են նաեւ տնտեսական ցուցանիշներից: «Մոտեցում կա մեր ոլորտի մեջ․ լավ է կազմակերպությանը լավ է համայնքին, լավ է համայնքին, լավ է կազմակերպությանը։ Հիմքում այն փիլիսոփայությունն է, որ տնտեսական տարիների դեպքում՝ ավելի լավ շրջանակ կծածկենք կամ  նույն շրջանակում ավելի շատ ծրագրեր կիրականացնենք»,-ասում է Արմեն Ստեփանյանը։

Մանրամասները տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее