Մայիսի 28-ին' ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1961 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հաղորդում տվել, որ ապրիլին /կոնկրետ օրը պարզվում է/, ոմն Սերոժ իր ծանոթ Մարատի մասին տեղեկություններ իմանալու նպատակով' Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող շուկայի մոտից ընկերների հետ իրեն տարել են Արցախի փողոց, այնուհետև տեղափոխել Ջրվեժ թաղամաս, որտեղ իր կամքին հակառակ, մոտ 8 ժամ, պահել են ավտոմեքենայում, որի ընթացքում ծեծի են ենթարկել, իսկ մայիսի 27-ին խաղատանը Սերոժը սպառնացել է սպանել իրեն, եթե չհայտնի Մարատի գտնվելու վայրը:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է նաև, որ Սերոժը 1977 թ. ծնված Արմեն Հ.-ն է, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: