Մայիսի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներից մեկը և հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտից «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենայով աղջիկ են առևանգել:
Ոստիկանության ծառայողները, հետապնդելով նշված ավտոմեքենան, այն կանգնեցրել են Կ. Դեմիրճյան-Բաղրամյան փողոցներն իրար կապող կամրջի մոտ, որտեղ 2 երիտասարդ, ավտոմեքենայից իջնելով, դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.10-ին, ավտոմեքենայի հետ միասին, ոստիկանություն բերման է ենթարկել ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Յուրիկ Խ.-ին և նրա ուղևոր, 1982 թ. ծնված Արման Չ.-ին, ինչպես նաև բաժին է հրավիրվել ուղևորուհին` 1993 թ. ծնված Հ. Վ.-ն, ով հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Արման Չ.-ն իր համագյուղացիներ Յուրիկ Խ.-ի, Տարոն Թ.-ի և Կարո Ղ.-ի հետ միասին, ամուսնության նպատակով, իր կամքին հակառակ առևանգել են իրեն:
Արման Չ.-ն և Յուրիկ Խ.-ն ներկայացվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տարոն Թ.-ին և Կարո Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: - See more at: http://www.police.am/news/view/%D5%A1%D5%BD2052.html#sthash.7O4iesz1.dpuf