▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում վիրավորված զինվորներից երկուսին անդամահատել են.armlur.am

Armlur.am-ը գրում է. Արդեն հայտնել ենք, որ երեկ Արցախում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:Վիրավորներից մեկի ոտքը հեռացրել են:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ անդամահատված զինվորը` Գոռ Ֆարմանյանը, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում: Հոսպիտալի պետը նաև տեղեկացրեց, որ Երևան տեղափոխվող զինվորներից Սարգիս Գաբրիելյանի ձեռքն են հեռացրել: Իսկ Երևան տեղափոխվող զինծառայողներից Էդգար Մարտիրոսյանը որովայնի հրազենային վիրավորում է ստացել: Երկուսի վիճակն էլ ծանր է: 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее