▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր:

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

 

 

 

 

 

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее