Դեկտեմբերի 21-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Դ. Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: