▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի նման՝ Հայաստանն էլ կդառնա «մի տարածք» Ձեզ համար»․ Խաչիկյանը՝ Մակրոնին

«Արցախի նման՝ Հայաստանն էլ կդառնա «մի տարածք»  Ձեզ համար»․ Խաչիկյանը՝ Մակրոնին

Արթուր Խաչիկյանի` ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով՝ ստորև․ «Նրանց համար, ում հիշողությունը դավաճանում է.
Ահա Մակրոնի այն նույն պատմական հարցազրույցը ֆրանսիական հեռուստատեսությանը 2022 թվականի հոկտեմբերին, որտեղ նա բացահայտորեն պատմում է, թե ինչպես հանգեցրեց Արցախի հանձնմանը՝ այնտեղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու նպատակով։ Նկատե՛ք, նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին և հանգիստ խոստովանում, որ դարձել է ցեղասպանության հաջորդ էջի հովանավորը՝ դառնալով Արցախից նույն այդ հայերի տեղահանման փաստաթղթի համահեղինակ։
Լսե՛ք, թե ինչպես է նա Արցախն անվանում «տարածք» և ոչ մի բառ չի ասում այնտեղ ապրող 120 հազար մարդկանց մասին, Մինսկի խմբի կողմից ստորագրված տասնյակ պայմանավորվածությունների մասին, որտեղ Ֆրանսիան մասնակից երեք երկրներից մեկն էր։ Այն փաստաթղթերի մասին, որոնցով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ արցախցիներ պարզապես չկան, նրանք մարդ չեն, ինչպես, օրինակ՝ ուկրաինացիները կամ ալբանացիները։ Այնտեղ պարզապես դատարկ տարածք է։
Ահա միջազգային պայմանավորվածությունների ու խոստումների գինը։ Եվ նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին։ Եվ այն ժամանակ Մակրոնը կասի, որ Հայաստանը տարածք է, իսկ այնտեղ ապրող հայերի մասին նույնպես կմոռանա։
Բայց ի՜նչ գեղեցիկ է խոսում... հատուկ հարաբերությունների մասին, ցեղասպանության մասին, այն մասին, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին։ Աչքերդ ուղղակի արցունքով են լցվում։ Ինչպե՜ս է նա հպարտորեն ասում. «Մենք չենք վաճառում մեր սկզբունքներն ու արժեքները նավթի ու գազի դիմաց»։ Իսկ 120 հազար մարդկանց, մայրերի ու երեխաների վրա՝ թքած ունեն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее