▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի կին պատգամավորները

Wnews.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանն ունի 33 պատգամավոր, որոնցից 5-ը կանայք են։ Նրանց մասին հազվադեպ ենք լսում եւ քիչ տեղեկություններ ունենք։ Ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի կին պատգամավորներից շատերի, Արցախի խորհրդարանի կին պատգամավորների մեծամասնությունն ունեն երեք եւ ավելի զավակներ։

Ներկայացնում ենք Արցախի կին պատգամավորներին.

Լյուդմիլա Բարսեղյան.

Ծնվել է 1950թ. հուլիսի 21-ին ք.Ստեփանակերտում:
1975-1980թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում:
1975-1978թթ. աշխատել է Ստեփանակերտի հ.5 միջնակարգ դպրոցում` որպես ավագ պիոներ-ջոկատավար: 1976 թվականին արժանացել է բարձր պարգևի` Մոսկվայի Կրեմլյան համագումարների պալատում լուսանկարվելու իրավունքի:
1978-1979թթ. աշխատել է Ստեփանակերտի հ. 10 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
1979-1982թթ.` Ստեփանակերտի Պիոներների և դպրոցականների տան տնօրեն:
1979-1982թթ. ժամանակահատվածում ընտրվել է կոմերիտմիության երկու համագումարների պատգամավոր:
1982թ. հուլիսի 21-ին ընտրվել է ԼՂ լուսավորության աշխատողների, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների արհմիության մարզկոմի քարտուղար և աշխատել մինչև 1987թ:
1987-1993թթ. աշխատել է կրթության քաղաքային բաժնում` որպես դպրոցական տեսուչ:
1993թ. սեպտեմբերից մինչև 2015թ. մայիսի 21-ը աշխատել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես տնօրեն:
2015թ. մարտի 11-ին ընտրվել է «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ –ի խորհրդի նախագահ:
2005թ. հունիսի 19-ին ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր:
2010թ. մայիսի 23-ին վերընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր:
Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակով:
Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:
ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Պարգևատրված է «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն» մեդալներով:
Ունի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ժաննա Գալստյան.

Ծնվել է 1948թ. ապրիլի 15-ին Ստեփանակերտ քաղաքում։
1966թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։
Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։
1964թ.-ից` դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակաշրջանից, մինչև 2004թ. աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
1984թ.-ից նույն հաստատությանը կից գործող թատերական ստուդիայի տնօրենն էր։
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմում կերտել է 70-ից ավելի դերեր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորումից հետո նշանակվել է ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է իր քաղաքացիական մասնագիտությանը՝ շարունակելով աշխատել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում։
1999-2007թթ. աշխատել է ԼՂՀ նախագահի խորհրդական։
2000-2005թթ. եղել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
2005թ. հունիսի 19-ի ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 2 ընտրատարածքից։
2007թ. հոկտեմբերի 10-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի նիստում ընտրվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով:
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի նիստում ընտրվել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:
Անկուսակցական է։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ է։
Ունի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Պարգևատրված է ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճան, «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով, «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։
Ունի երկու զավակ։

Ռամելա Դադայան.

Ծնվել է Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա ավանում, ծառայողի ընտանիքում:
1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել ծննդավայրի դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար:
1969թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1975թ. ավարտել է նույն ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը:
1973 թվականից ապրում է Լեռնային Ղարաբաղում: Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատել է Չայլվի միջնակարգ դպրոցում, հետո՝ Ստեփանակերտի թիվ 4 մսուր-մանկապարտեզում, Ստեփանակերտի օժանդակ գիշերօթիկ դպրոցում:
1979թ. աշխատել է Ստեփանակերտի հ.1 միջնակարգ դպրոցում՝ որպես արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ, 1988 թվականից՝ փոխտնօրեն:
1994թ. մարտից մինչև 2015 թ. մայիսի 21-ը զբաղեցնում էր նույն դպրոցի տնօրենի պաշտոնը: Ունի 47 տարվա մանկավարժական ստաժ:
2005 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:

2005 թվականից Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության քարտուղարն է:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
2005թ. արժանացել է «ԼՂՀ վաստակավոր մանկավարժի» կոչման: 2011թ. պարգևատրվել է «Արցախի հանրապետության 20-ամյակ» հուշամեդալով, «Վարչապետի հուշամեդալով»: 2012թ. պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Ամուսնացած է: Ունի 3 դուստր:

Արզիկ Մխիթարյան.

Ծնվել է 1946 թ. նոյեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում, մտավորականի ընտանիքում:
1952թ. ընդունվել է Կոճողոտի միջնակարգ դպրոցի առաջին դասարան: Միջնակարգ դպրոցի կրթությունը 3-րդ դասարանից շարունակվել է ք. Երևանում՝ Հ.Թումանյանի անվան դպրոցում: 8-րդ դասարանից հետո սովորել է Մարտակերտի շրջանի Հաթերքի միջնակարգ դպրոցում:
Մարտակերտի հ. 1 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո 1963թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1968 թվականին:
1968թ. աշխատանքի է ընդունվել Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1968թ. տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ և 1969թ. աշխատանքի ընդունվել հ.8 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1969թ. դասախոսական աշխատանքի է հրավիրվել նաև Ստեփանակերտի նորաբաց ինստիտուտ՝ որպես հոգեբանության դասախոս:
1976թ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ձևակերպվել է որպես հայցորդ և 1986թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
1982թ. ընտրվել է բուհի արհմիության նախագահ:
1986թ. դարձել է ՌԴ և ՀՀ ազգային ակադեմիաների հոգեբաննների միության անդամ:
1987թ. ընտրվել է ինստիտուտի կուսկազմակերպության առաջին քարտուղար:
1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից է: Ընտրվել է «Կռունկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ և «Ամարաս» բարեգործական կազմակերպության փոխնախագահ:
1989թ. ընտրվել է Մանկավարժության և կենսաբանության ֆակուլտետի դեկան:
1996թ. ընտրվել է հումանիտար ֆակուլտետի դեկան:
2010-2015թթ. աշխատել է որպես Մանկավարժության ֆակուլտետի դեկան:
Հեղինակ է 2 դասագրքերի և 42 գիտական հոդվածների:
2000թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2007թ.՝ ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Հայրենիքին, ազգային ազատագրական պայքարին, Արցախի պետական համալսարանին, ՀՀ և ԼՂՀ ՊԲ-ին մատուցած ծառայությունների համար արժանացել է պետական և գերատեսչական բարձր պարգևների:
2014 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից:
2015թ. մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի չորս որդի:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее