▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան

«Երեկ Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ երկու բան ապացուցեց․ առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չէ։  Փաշինյանի պատասխանը Ալիևին պիտի լիներ՝քո գործը չէ, մենք՝ որպես սուվերեն պետություն, ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, դու գնա,  քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ:

Երկրորդը՝ Փաշինյանն ապացուցեց, որ այս  6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ, այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:

Նա նաև ընդգծել է՝ Արցախի հարցը պետք է բերել օրակարգ։ 

«Ադրբեջանի ամեն քայլ փոխվում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իր  տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հարցը օրակարգ»,- ասել է Վարդան Օսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее