Երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով․ «Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը։ Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում է գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունը, որտեղ գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաև քարտուղար»։ Հոդվածին անդրադառնալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․ «Կոռուպցիա՞... չէ, փաշինյանական իշխանությունում չկաա: Hetq-ի նոր հետաքննությունը կարդացեք, ավելի ճիշտ՝ սերտեք: Շրջակա միջավայրի, թե՞ ֆուտբոլի կամ չգիտեմ ինչի նախարար Հակոբ Սիմիդյանն է («Հայկական ժամանակի» երբեմնի աշխատակիցը), ում անունն էլի շրջանառվում է շաաատ փողերի մեջ, այն երկար անունով նախարարը՝ Արայիկ Հարությունյանը, որն այդպես էլ դաշնակցական երիտասարդներին «կոռուպցիոն» տուփեր չկարողացավ ուղարկել, իսկ եղբայրը հիմա նստած է Հ1-ի «ոսկու քսակի» գովազդի վրա։ Աննա Հակոբյանը, որը շարունակում է 10 միլիոնանոց անդադար «դրամահավաքները»...»։ |
«Արայիկ Հարությունյանի եղբայրը հիմա նստած է Հ1-ի «ոսկու քսակի» գովազդի վրա»․ Գեղամ Մանուկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet