▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզի ջրանցքում այրված տղամարդու դի են հայտնաբերել

Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում փետրվարի 22-ին երեկոյան տղամարդու դի է հայտնաբերվել:

Ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության, ժամը 22.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արեւմուտք, Սեւ Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը չպարզված տղամարդու դին եւ հանձնել ոստիկաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее