Դիտեք նաև՝
***
Ընդդիմադիր լիդերը, ով հավակնում է ժողովրդին առաջնորդելու, պետք է ունենա վճռականություն, իշխանափոխության ծրագիր և օրակարգ։ Նման տեսակետ հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա խոսեց այն կարևոր քայլերի մասին, որոնք կարող են տանել դեպի իշխանափոխություն՝ շեշտը դնելով հատկապես ծրագրի առկայության կարևորության վրա։ Ըստ Մալյանի Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհները շատ չեն․ առաջինը դա նրա հրաժարականն է, երկրորդը՝ իմփիչմենտը և երրորդը՝ նրա ձերբակալությունը։ «Առանց ծրագիր ընդդիմադիր լիդերացուն խաբում է ժողովրդին և ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Մալյանը՝ կանխատեսելով, որ գարնանը գուցե հերթական անգամ ծրագիր ու վճռականություն չունեցող հավաքներ կազմակերպվեն։ |