▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ա-ն անդրադարձ է կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի եւ ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով եւ համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը եւ հանձնառությունը», - այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Նորին Սրբությունն ընդգծել է նաեւ, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը եւ առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее