▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առակ Ավանակի ու Երջանիկ լինելու հինգ պարզ կանոնների մասին

Մի օր հողագործի ավանակն ընկնում է ջրհորը:

Տերը հուսահատ նայում է դեպի ջրհորի խորքը.

Ինչպե՞ս ես նրան հանեմ այդտեղից:

Ապա մտածում.

Իմ ավանակն արդեն ծեր է. նրան արդեն քիչ է մնացել, հորն էլ արդեն գրեթե ցամաքում է: Ես վաղուց նոր ջրհոր էի ուզում կառուցել. ինչո՞ւ հենց հիմա չանեմ դա:
Նա կանչում է հարևաններին, որ օգնեն իրեն այդ գործում: Բոլորը միանում են նրան և սկսում հող լցնել ջրհորի մեջ: Ավանակը հասկանում է, թե ինչ է կատարվում, և բարձր ճիչ արձակում: Եվ հանկարծ, ի զարմանս բոլորի, լռում է:

Քիչ անց հողագործը որոշում է տեսնել, թե ինչ է կատարվում ներքևում:

Եվ ապշում է իր տեսածից. ավանակը թափ էր տվել վրայի հողը, հարթեցրել էր, բարձրացել և հայտնվել ջրհորի վերևում:


.. Կյանքում դուք կհանդիպեք ամեն տեսակի ստորության, և ամեն անգամ կյանքը ձեզ նորանոր մասնիկներ կուղարկի:

Ամեն անգամ, երբ վրադ հող կընկնի, թափ տուր այն ու վեր բարձրացիր. միայն այդ դեպքում դու կկարողանաս դուրս գալ ջրհորից:

Ցանկացած խնդիր նման է քարի` դեպի աղբյուրը տանող ճանապարհին: Եթե դուք կանգ չառնեք և չհանձնվեք, դուք կկարողանաք դուրս գալ ցանկացած խորը ջրհորից:

Թափ տուր և վեր բարձրացիր:

Որպեսզի լինես երջանիկ, հիշի’ր հինգ պարզ կանոն.

1. Ձերբազատիր քո սիրտը ատելությունից – Ներիր:
2. Ձերբազատիր քո սիրտը մտահոգություններից – Նրանցից շատերը չեն արդարանում:
3. Ապրիր պարզ կյանքով և գնահատիր այն, ինչ ունես:
4. Տուր ավելին:
5. Սպասիր ավելի քիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее