▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկս ուժի մեջ է մինչև հունվարի 15-ը․ Վարդան Ղուկասյանի շրջադարձային հայտարարությունը

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի շրջադարձային հայտարարությունը ՝ Գյումրիի ընդդիմադիրների համար։

«Գյումրիի ընտրություններին, Փաշինյանի ուղղորդմամբ մասնակցելու են այդ քաղաքում եղած ընտրությունների համեմատ աննախադեպ կուսակցություններ՝ պատճառը մեկն է փոշիացնել ընդդիմության ձայները»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանն ու ավելացրեց, որ իր առաջարկն ուղղում է ոչ թե հանրապետության երկրորդ քաղաքի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու մասին հայտարարած Արամ Սարգսյանին կամ Արման Բաբաջանյանին,որոնց «ընտրողը նույն Փաշինյանին է ընտրում գլոբալ իմաստով», այլ այն կուսակցություններին,որոնք իրենց ընդդիմադիր են համարում։

«Առաջարկում եմ հանդես գալ մեկ ընդդիմադիր ճակատով, որպեսզի իշխանությունների մտքին եղած ծուղակը իրականություն չդառնա։ Որևէ մի կուսակցություն Գյումրիում չի կարող հավաքել քառասուն կամ երեսուն տոկոսից ավելի ձայն և ընտրություններից հետո ստիպված են լինելու քննարկելու կոալիցիա կազմելու հարցը։ Ես առաջարկում եմ ընտրություններից առաջ համախմբվել՝ քպ-ին Գյումրիից հեռացնելու նպատակով, իսկ եթե մտածում եք, թե ո՞ր կուսակցության ներկայացուցչի անունն է լինելու հնարավոր դաշինքի առաջին տեղում՝ դա կանեն դաշինք կազմած բոլոր կուսակցությունները՝ ընտրությունների միջոցով՝ ներկայացնելով մեկական թեկնածու»,-նշել է Վարդան Ղուկասյանն ու ավելացրել, որ իր առաջարկն ուժի մեջ է մնում մինչև հունվարի 15-ն, իսկ մինչ այդ ինքը զանգելու է բոլոր կուսակցություններին ու այս մասին փորձի բանակցել նաև անձամբ այդ կուսակցությունների ղեկավարների հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Հավելենք, որ ավելի ուշ, Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներում, այս հայտարարությունն է տարածվել․ 

«Ի լրումն Վարդան Ղուկասյանի 05.01.2025թ ժամը 11։00 հայտարարության

Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող հարգելի քաղաքացիներ.
Իմ առաջարկը հանդես գալու միասնական ընդդիմադիր ցուցակով վերաբերվում է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների նաև այլ անձանց (1֊ին համարներից բացի)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ «առաջին համարներ» կարող են կայացնել միանձնյա կամայական որոշումներ հաշվի չառնելով շարքերի կարծիքը ԴՕԿ կուսակցությունը և անձամբ Վարդան Ղուկասյանը քաղաքական կոնսուլտացիաներ կվարի նաև ընդդիմադիր կուսակցությունների այլ գործիչների հետ։
Այսպիսով առաջարկը` մինչև հունվարի 15֊ը փոխադարձ կապ հաստատելու և միասնաբար հեռացնելու ՔՊ վիրուսը ՀՀ֊ից վերաբերվում է նաև վերոնշյալ անձանց »։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее