▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջարկում եմ Ադրբեջանին՝ փակել «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները»․ Փաշինյան

«Ադրբեջանը մի կողմից՝ ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից՝ ասում է՝ գրված է․ «Ղարաբաղի հայեր․․․»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,-այս մասին Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։

«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ․․․

Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։

Հիմա ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որ տեղ հասնի: Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ:

Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և այո, եթե մենք ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն դա պետք է ամբողջական իրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее