Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիրի 25 փողոցի 2-րդ շենքի բակում աղջկա դի կա:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպրատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխայանի գլխավորությամբ, ովքեր բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 27-ամյա Ա. Հ.-ի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվ-քննչական խումբը պարզել է , որ Ա. Հ.-ն ինքնասպանության նպատակով 8-րդ հարկից իրեն ցած է նետել:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ հնարավոր է աղջիկն այդ ծայրահեղ քայլին դիմել է այն բանի համար, քանի որ ամիսներ առաջ վրաերթի հետևանքով մահացել էր մայրը, իսկ իրեն ազատել էին աշխատանքից, ինչն էլ աղջկա մոտ անընդհանտ առաջացրել է հոգեբանական ծանր վիճակ և նա մի քանի անգամ եղբորը հայտնել էր, որ չի ուզում ապրել:
Արաբկիր վարչական շրջանում 27-ամյա աղջիկը բարձրահարկ շենքից իրեն ցած է նետել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet