«Արա՛, րոպեն մեկ կամեռան մի պահի վրես, արուններս խմաք հերիքա նկարեք»,- Վահե Ավետյանի գործով այսօրվա դատական նիստում բղավելով իր դժգոհությունն էր արտահայտում Գարիկ Մարգարյանը` շարունակելով հերթական ռեպլիկները նետել լրագրողների ուղղությամբ: Դատարանը սանկցիա կիրառեց` ամբաստանյալին հեռացնելով դահլիճից:
Այս անգամ պատճառը «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրող Անուշ Մարտիրոսյանի դատարանին ներկայացված դիմումն էր, ըստ որի` նախորդ դատական նիստին` ընդմիջումների ժամանակ, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը վիրավորական արտահայտություններ է արել իր հասցեին.
Տեսանյութը`Jhr Ngo յութուբյան էջից