▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Մարտիրոսյանն ու նոր սիրելին ամուսնանում են

Նախորդ ամիս տեղեկություն տարածվեց, որ  Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: Այս պահին Ալլան և Արան միասին Երևանում են, սակայն ընդամենը վերջերս նրանք երկուսով Մոսկվայում էին:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս անգամ զույգի մասին նորությամբ ենք եկել: Արան և Ալլան պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգը հստակ որոշել է օրը, սակայն այն չի լինելու մեծ խնջույքի տեսքով, պարզապես միասին ապրող զույգը որոշել է պաշտոնապես դառնալ այր և կին:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել, ինչը մեծ հպարտությամբ վարում է Ալլան:

Հավելենք նաև, որ  խոսել ենք  նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Մայրիկի անձնականի հետ կապված որդին միայն ուրախ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее