▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Մարտիրոսյանը ետ է վերցրել նվիրած մեքենան. Մանրամասներ`երգչի և սիրելիի բաժանումից

Այս գարնանը հայտնի դարձավ, որ երգիչ Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է՝ մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ, Մոսկվայից։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս ողջ ընթացքում հետևում էինք զուգի համատեղ ճամփորդություններին, ներկայացնում նրանց հարաբերությունների զարգացումը և հետաքրքիր իրադարձությունները:

Օրեր առաջ հայտնեցինք, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` դեպի ամուսնություն գնացող այս միությունը այլ ավարտ է ունեցել: Զույգը բաժանվեց, դե իսկ այսօր արդեն մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Դեռ ամիսներ առաջ համացանցը խոսում ու քննարկում էր երգչի շքեղ նվերը սիրելիին`այն էր թանկարժեք ավտոմեքենա:

Պարզվում է` երգիչը, այսպես ասած, բաժանումից հետո շքեղ նվերը հետ է վերցրել, սակայն Ալլան, ինչպես հավաստի աղբյուրներն են փաստում, որդիների օգնությամբ կրկին շքեղ մեքենա է վարում:

Թե ինչու Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չի ընթանում և նախանձելի թվացող հարաբերությունները երկար կյանք չեն ունենում, հայտնի չէ:

Ինչևէ`խոստանում ենք մոտ օրերս խոսել ու պատմել երգչի կյանքում եղած կանանց ու չստացված հարաբերությունների մասին»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее