Ադրբեջանի մշակույթի նախկին նախարար, ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փուլատ Բուլբուլ օղլին ԴՄԲՈ է: Ինչու՞. պարզաբանում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Գևորգյանը: «Պետական մակարդակով իրականացվող պլագիատի խնդրի լուծումը միասնության ու պայքարի մեջ է»,- վստահ է իմ զրուցակիցը: Նրա կարծիքով այսօր պայքարը ընթանում է միջազգային հարթության վրա, զոհը միայն մշակույթը չէ, և հաղթանակի հասնելու համար պետք է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որպեսզի հենց մասնագետները զբաղվեն մշակույթով: Հայ երգարվեստի ապագան կոմպոզիտորը լուսավոր է տեսնում, մնում է միայն երիտասարդներին ճանապարհ ցույց տալ:
Հաղորդումը վարում է Դավիթ Գրիգորյան
Asekose.am/TV