▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ափսոսում եմ, որ քիչ է մնացել ուրախացնեմ ժողովրդին». Աշոտ Ղազարյան

«Ես չեմ սիրում ու երբեք չեմ արել քաղաքական հումոր: Ինձ երբեք չի հետաքրքրել դա, ինչպես նաև քաղաքականությունը, դրանից շատ հեռու եմ: Իսկ ով հեռու է մի բանից, իրավունք չունի խառնվելու դրա մեջ»,- 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանը՝ անդրադառնալով իր հումորների ու անեկդոտների թեմային: «Քաղաքական թեմաներ չկան իմ անեկդոտների մեջ, չկա նաև գռեհկություն, մարդու ինքնասիրությանն ու արժանապատվությանը կպնող հումոր: Օրինակ՝ եզդիների ու ապարանցիների վրա կոպիտ անեկդոտներ են անում: Բայց ես պատմում եմ բարի անեկդոտները»,- նշել է դերասանը: Հարցին, թե ինչի՞ համար է ափսոսում, դերասանը պատասխանել է. «Ափսոսում եմ, որ մեծացել եմ, արդեն 75 տարեկան եմ: Ափսոսում եմ, որ քիչ մնաց ուրախացնեմ այս ժողովրդին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее