Ապրիլի 24-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում խոշոր պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է «МИР 24» հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Սաբայիլի թաղամասում՝ 2000 խմ ծավալով նավթի պահեստարանում՝ ըստ Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդած տվյալների: Շուրջ 30 րոպե հետո միայն հաջողվել է մեկուսացնել կրակը: