Այսօր ապրիլի 24 է` մեր համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը:
Թերեւս սա այն միակ օրն է, երբ յուրաքանչյուր հայ` անկախ տարիքից, սեռից, քաղաքական հայացքներից կամ դասակարգային պատկանելությունից, մտածում եւ ցանկանում է մեկ բան` Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում:
Տասնամյակներ շարունակ հենց Ցեղասպանության ճանաչման հարցն է եղել մեր աշխարհասփյուռ հայությանը միավորող ամենամեծ գործոններից մեկը:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Նորայր Սանթրոսյան