▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրի»-ի սյուժեում, պետք է դուրս գանք դեպի «իրական Հայաստան»»․ Փաշինյան

«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որ մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիներին և միջազգային գործընկերներին, հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հենքի վրա իրականացնում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում՝ մի հարաբերությունը մյուսի հաշվին, բայց այդ հարաբերություններն ունեն փոխազդեցություններ։ Հայեցակարգային նրբությունն այն է, որ էդ արտաքին հարաբերությունների միջև որոշակի բալանս ձևավորվի, որը կապահովի ՀՀ անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։ «Ես համարում եմ՝ էն պրոցեսը, որ մենք անցել ենք, դա ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դեպի էսօրվա աշխարհ։ Բոլոր բարեփոխումները դրա մասին են, առաջարկում ենք, որ մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք էդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք դեպի իրական Հայաստան»,- նշեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее