Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
КВН-շիկների աստեղային ժամը...
Իրենց կարիերան հայ ժողովրդին ձեռք առնելով սկսած КВН-շիկ ռուսուլմանները, այսօրվա ԵՏՄտած Հայաստանում տարերքի մեջ ընկած, շարունակում են հաճոյանալ իրենց տերերին՝ արդեն «բիզնես կլաս» դարձած տղերքի նոր դերով ու կերպարով: Եթե սովետի տարիներին սեփական ժողովրդի վրա «կայֆ» բռնելու համար նրանք գնահատվում էին համամիութենական գովասանագրերով և շուրջերկրյա ճամբորդություններով, ապա այսօրվա Հայաստանը այս ծաղրածուների համար դարձել է նաև «քյալամ» գործ կպցնելու «խոպան»:
Ճիշտ, ինչպես հանցագործ իշխանություններն արժեզրկեցին անկախության գաղափարը ծախելով երկիրը Կրեմլի «պապաներին», այնպես էլ այս ապազգային կարիերիստներն են պղծում են Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակը: Եթե անցյալում նրանք իրենց «փեշակի» դիմաց պարգևատրվում էին զուտ դատարկ «փառքով», ապա այսօր՝ Մոսկվայից մինչև Երևան նստած յուղոտ «պոստերի» վրա, առատորեն վարձատրվում են «արմյաշկեքին» ստորացնելու համար:
Ազգի մեծագույն ողբերգության վրա փող շինողների պատիժն էլ է լինելու մեղքերին համարժեք...
Կարդացեք նաև` Զավեշտ. Երևանի ատամնաբուժարանն անվճար ժպիտ է շնորհում Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով