Ամերիկյան Վիրջինիա նահանգի «Քուանտիկո» ռազմածովային բազայում ծովային հետևակի զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա` սպանելով 2 հոգու:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան: Սկզբում զինվորը գնդակահարել է իր հետ ծառայող զինվորներից մեկին, իսկ երբ սկսվել է փոխհրաձգություն, դիրքավորվել է զորանոցում:
Զորանոց հնարավոր է եղել մուտք գործել միայն ուրբաթ առավոտյան: Այնտեղ հայտնաբերվել է ևս մեկ սպանված և ինքը` դիրքավորված զինվորը, հրազենային վերքով: BBC-ն նշում է, որ հավանաբար նա ինքնասպան է եղել:
Զոհվածների անունները չեն հրապարակվում: Միայն հայտնի է, որ բոլորը ծովային սպաների դպրոցի կուրսանտներ էին:
Աղբյուրը` Փաստինֆո.am