pastinfo.am-ը գրում է. Օրերս աշխատանքից ազատվել է Քաջարան քաղաքի էլ.ցանցի պետ Սամվել Արզումանյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ էլ.ցանցի պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում բացահայտվել են չարաշահումներ, որոնք էլ աշխատանքից ազատվելու պատճառ են դարձել։ Մասնավորապես՝ պարզվել է, որ բնակչության համար անվճար նախատեսված էլեկտրաէներգիան իրականում վաճառվել է եւ սպառողից գումար է գանձվել։ Էլցանցերի մամուլի պատասխանատուն առայժմ հերքեց մեր այս տեղեկությունները։