Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեղնագույն մամուլի ներկայացուցչի ոճին համապատասխան հայտարարությամբ է կրկին հանդես եկել Նիկոլ Անհողը... Բան է ասում և մի օրինակ չի բերում... Նիկո՛լ, քո նման մարդկանց, ովքեր ինչ-որ բան են ասում ու գեթ մեկ ապացույց չեն ներկայացնում, ռուսներն ասում են` «мутиловщик»...
Նիկո՛լ, իսկ ովքե՞ր են քո հերոսները` քո նման կեղծարար ստախոսները, ովքեր «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկելով Արցախը նվիրեցի՞ն Ադրբեջանին...
Նիկո՛լ, քեզ ծառայող բազում նախկիններ կան կողքդ` տռուսիկ գողացող, պաշտոնի համար ընկերոջ մահն օգտագործող, աղետի գոտին թալանած, մարդասպան-օլիգարխներ...Դրանք են քո հերոսներԴ...»։
***
«Ինձ դերակատարում է բաժին հասել, որ պետք է խոսեմ բաների մասին, որ ընդունված չէ մեր իրականության մեջ խոսել»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ընդդիմության՝ իրեն ուղղված քննադատություններին․ «ԱԺ-ում մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ դուք մեր հերոսներին վարկաբեկեցիք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին մի գործարան, ասում՝ շուտ դուրս եկեք, էդ գործարանն այլևս ձերը չի, մերն է»։ |
Դիտեք նաև՝