«Թղթային ծանուցումները 21-րդ դարում, հատկապես իրավաբանական անձանց պարագայում, անընդունելի են, մենք շատ արագ լուծումներ պետք է գտնենք»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Դիմելով Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին՝ Վարդանյանը նշեց. «1 միլիարդ դրամ էիք չէ՞ հատկացրել «Հայփոստին», 1 միլիարդ դրամ փաստաթղթի համար, որը, եթե շատ անկեղծ լինենք, կողմերը շատ լավ էլ գիտեն, «Դատալեքսով» նայում են, գիտեն երբ է նիստը և այլն: Դրա հետ մեկտեղ նաև արդյունավետ ծանուցման մեխանիզմ պետք է ներդնենք»: