▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննան հետ է եկե՞լ»․ օգտատերերի արձագանքը

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն էր տեղադրել՝ «Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ» գրառմամբ։ Դիտելով կադրերը՝ օգտատերերը գրել են․ «Հետևում Աննան էր անցնո՞ւմ, հետ է եկե՞լ, թե՞ Աննան չէր։ Վերամիավորվե՞լ են»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու ավտոերթի մասնակիցներն արդեն Գյումրիում են, այստեղ է նաև Աննա Հակոբյանը։

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տածյա հաոո․
«Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված՝ առաքելությունն ավարտված է։
Հիմի ջոգեցի՞ք, թե էս 2 ամիսն ինչ գեղեցիկ դիսկուրսի թեմա էին գցել, որ ֆուլ քննարկվի։
Դե ինչ՝ պարոնայք երդված ատենակալներ, նիստը շարունակվում է․․․»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգում եք չէ՞, թե ինչ վարպետորեն է խաղում ձեր/մեր էմոցիաների վրա։
Բայց էստեղ մի կարևոր բան էլ կար, որ նա հասկացավ.
-Եթե այլ պաշտոնյաների դեպքում իշխանությունից դուրս գալուց հետո ատելությունը մարդկանց մոտ դրա հետ նվազում էր ու ի վերջո մարդիկ մոռանում էին, ապա իշխող զույգի պարագայում այդպես չէր:
Ո՞վ է այսօր հիշում Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի հակահայկան, հակապետական հայտարարությունները հիշում, ո՞վ է այսօր հիշում Արթուր Դավթյանին, կամ Արգիշտին, կամ Բադասյանին...համարյա ո՛չ ոք, իսկ ատելություն նրանց նկատմամբ գրեթե չի մնացել։
Նույնիսկ Ալենին ու Միրզոյան Արոյին երևի մարդիկ ավելի հեշտ կմոռանան...
Իսկ ահա առաջին զույգի դեպքում կարծես թե սա չաշխատեց` անձնական դրաման, կամ ընտանեկան «ողբերգության» բեմադրությունը կողմերից և ոչ մեկի դեպքում չտվեց նույն սպասելի էֆֆեկտը` մոռացության և ռեաբիլիտացիայի։
Հիմա առաջին զույգը սա արդեն գիտի, ու մշակելու է նոր փորձարկումներ` իրենց համար սա կյանքի ու մահվան հարց է, այնինչ ընդդիմությունը դեռևս խնդիրը դիտարկում է լոկ շախմատի խաղի դիտանկյունից, այլ ո՛չ թե գոյաբանական...»։

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее