Ասուլիսի ժամանակ լրագրողներն Արդարադատության նախարարից հետաքրքրվեցին՝ ինչիպիսի՞ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Սրբուհի Գալյանն ասաց՝ աշխատանքային հարաբերություններ: «Միջոցառումներին հանդիպումներ լինում են: Վերջերս տիկին Հակոբյանը այց կատարեց «Աբովյան» ՔԿՀ, ես նրան ուղեկցեցի»,- ասաց նախարարը: |
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ մեր երկրում հավասար հնարավորություններ են տրված և՛ կանանց, և՛ տղամարդկանց, չպետք է սեռերով պայմանավորված որակումներ տալ նրանց աշխատանքներին: «Տղամարդու կամ կնոջ հարց չէ, մասնագետի հարց է: Ես, այո՛, կին եմ ու շատ լավ մասնագետ եմ ու, հետևաբար, իմ տեղում եմ: Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ է, շատ լավ մասնագետ է ու դրա համար իր տեղում է: Այս կամ այն ոլորտը որևէ մեկին վստահելիս՝ սեռը այլևս... կներեք՝ մենք ո՞ր դարում ենք ապրում»,- ասաց նախարարը: |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet