▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմը, որն անցնում էր 2 քրեական հոդվածներով

Աննա Հակոբյանի կազմակերպած՝ «hայազգի հաջողակ տղամարդկանց» հետ ընթրիքին մասնակցում է նաև սիրիահայ Ավետիս Կարագուլյանը, որ լրագրողների հարցերին խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով «վատ հայերեն»-ը։ 

«Բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող նրա ՍՊԸ-ին՝ «Ավո ՖՄՀ» կազմակերպությանը, Հայաստանի նախկին կառավարությունը փոխանցել էր Աբովյան-Արամի փողոցներին հարող եւ դրանցով պարփակված ամբողջ տարածքը: Հողի նախկին տերերին Կարագուլյանը, ըստ նրանց, 1 քմ-ի համար ընդամենը 1000 դոլար էր առաջարկում, մինչդեռ Աբովյան փողոցում բիզնես տարածքների քառակուսին մի քանի անգամ ավելի թանկ արժեր: 
Սեփականատերերից ոմանք հարմարվում՝ փողը վերցնում ու հեռանում էին, մյուսները դիմում էին դատարան, համալրելով հանրային շահից տուժածների շարքերը ոը դիմելով  դատարան, դատախազություն, ԱԱԾ, Նիկոլ Փաշինյանին․ արդյունքում Կարագուլյանի դեմ գործեր էին  հարուցվել, ապա կարճվել»։ 

«Նախկին իշխանությունների լիարժեք վստահությունը սիրիահայ գործարարի հանդեպ, նրան բազում արտոնություններ տալը բացատրվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ նրա մտերիմ ընկերական հարաբերություններով: Ըստ տարածված եւ չհերքված տվյալների, Լեւոն Սարգսյանն էր Կարագուլյանին կանչել-բերել Հայաստան՝ այն ժամանակ, երբ Սիրիայում դեսպան էր աշխատում: Կարագուլյանը չէր կարողանում սահմանված ժամկետներում իրացնել տարածքը, այնտեղ հյուրանոց կառուցել, քանի որ թաղված էր նախկին սեփականատերերի հետ դատական քաշքշուկներում, եւ կառավարությունը նրա օգտին նորանոր որոշումներ էր ընդունում, բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելով քաղաքի այդ եկամտաբեր հատվածի նկատմամբ, երբեմն նույնիսկ առանց նոր հիմքի, ինչն օրինական չէ: Նաեւ երկարաձգվում էին շինթույլտվության ժամկետները, որ Կարագուլյանը Երեւանի կենտրոնը կոնսերվացված պահի ու կառուցապատի այն ժամանակ, երբ իրեն հարմար լինի»,-գրել է «Հրապարակ»-ն այս առիթով ու նշել, որ  Ավետիս Կարագուլյանին մեղադրանք էր առաջադրվել երկու քրեական հոդվածներով՝ 178-րդի երրորդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, եւ 325-րդի երկրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը: 

Ներկայացնում ենք նաև հատված նրա հարցազրույցից․

«- Դուք «Սիթի օֆ սմայլ» եւ «Իմ քայլը» հիմնադրամների նվիրատուն եք, չէ՞։  Մեծ գումա՞ր եք նվիրաբերել Աննայի հիմնադրամներին: 

-  Այո, անշուշտ, ու շարունակական պետք է նվիրաբերեմ, կլինի մեկ կամ երկու մլն, երեք մլն դոլար, հարց չի դա: 

- Խոսակցություններ են պտտվում, թե գործարարներից մեկը Ձեզ համար միջնորդել է կառավարությունում, ու ասել են՝ եթե վճարեք ֆոնդերին, կկարճենք Ձեր գործը: 

- Ոչ, նման բան չի եղել, ոչ մեկը մինչեւ այսօր ինձ համար որեւէ միջնորդություն չի արել: Ես Աննա Հակոբյանին մոտ չեմ, ուղղակի խրախճանքի ժամանակ մի «բարեւ, ոնց եք» եմ ասել՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее