«Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից»,-այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն, իսկ ավելի ուշ նաև լուսանկար է հրապարակել սոցիալական իր հարթակներում։
«Աննա Հակոբյանի անունից նամակ է ուղարկվում, որում նշված է, թե գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)»։
Նամակից պարզ է դառնում, որ Աննա Հակոբյանը նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։