Երբ ջարդուփշուր եղա, ինձ տարան ցուրտ հիվանդասենյակ: Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից տանում են: Իսկ ես շատ էի ուզում հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով:
Ես փորձեցի հիշել, թե հանուն ինչի՞ կարելի է ապրել:
Հանուն արևի՞:
Արև բոլորն ունեն:
Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, մայիսյան ամպրոպի՞: Եվ վերապրեցի՝ հիշելով թարթիչներիդ դողն այտերիս: Ես վերապրեցի ու հասկացա արևը, գարունը, առաջին ձյունը, մայիսյան առաջին ամպրոպը:
Նորից հպվիր այտիս: