Եղել է, չէ՞, որ մտածես՝ ինչ լավ կլիներ, եթե Rocket Line 0%-ը շատ ավելի երկար լիներ։ Էլ ու՞մ ես սպասում․ օգտվի՛ր Rocket Line 0%-ից 12 ամիս ժամկետով։
Rocket Line 0%-ն մի շարք վաճառակետերում է ընդհուպ մինչև 12 ամիս ժամկետով։ Պատկերացնու՞մ ես՝ գնում ես ապրանքդ հիմա, իսկ վճարում ես հետո՝ 12 ամսում, առանց անգամ մեկ լումա ավել վճարելու։ Երազանքները իրականանում են, հանգիստ կարող ես շարունակել շոփինգդ։
Ավելի քան 250 վաճառակետում հասանելի է Rocket Line 0%-ով 12 ամսում վճարման հնարավորություն։ Տեխնիկայի ու էլեկտրոնիկայի խանութ-սրահներից մինչև կահույքի, շինանյութի և շատ այլ վաճառակետերում արդեն կարող ես վայելել ուղիղ մեկ տարով անտոկոս թվային ապառիկը։
Թե ինչ վաճառակետերում է գործում անտոկոս թվային ապառիկը՝ կգտնեք այս հղումով։ Հիշում ես, չէ՞, որ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով և ընկերությունների տերմինալներով վճարումներ կատարելիս դառնում ես բարի կամքի դեսպան «Մի դրամի ուժը» նախաձեռնության համար ու քո լուման ներդնում մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում։
Ի դեպ, Իդրամով վճարել կարելի է արդեն ավելի քան 22․000 վաճառակետերում, որից ավելի քան 10.000-ում՝ Rocket Line 0%-ով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ