«Ես որպես պատգամավոր, խմբակցության անդամ այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես»,- լրագրողների հետ ճապազրույցում անդրադառնալով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին, ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ անհավանական էլ չի համարում․ «Զելենսկին ընտրված ղեկավար է, և ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»։ Թարմացված․ ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրուցյում, արձագանքելով հարցին՝ «սառեցնելուց» հետո արդյո՞ք հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է. «Եթե նման նպատակ լիներ կհայտարարվեր։ Այս պահին վարչապետը նկատի ունի, որ մեր ակտիվությունը այդ կառույցում, ինչը գաղտնիք չէ, գրեթե սառեցված է, որովհետև մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում։ Կարելի է ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ՝ հակառակը․․․ Եթե հետագայում մեր վերլուծությունները կամ համապատասխան կառույցների վերլուծությունները բերեն նրան, որ դուրս գալը ֆորմալ առումով Հայաստանի շահերից է բխում, բնականաբար պետությունը կառաջնորդվի իր շահերով, եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է՝ դեռ իմաստ ենք գտնում մնալու»,- հավելել է Թունյանը: |
«Անհավանական էլ չեմ համարում». Թունյանը՝ Զելենսկու այցի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet