Հայաստանյան քաղաքական կյանքի թեժ քննարկվող թեմայի` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցությանը զուգահեռ զարգանում է ժողովրդական բանահյուսության ժանրը, կոնկրետ` անեկդոտի ճյուղը...
Վերջերս , լրագրողի հարցին, թե ի՞նչ է ստացվելու հեղինակազրկված կուսակցությունների համագործակցությունից՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անեկդոտով է պատասխանել.
-Հայկական ռադիոյին հարցնում են․ի՞նչ կստացվի օձի եւ ոզնու միասնությունից, պատասխանում է՝ չորս մետր փշալար:
Ա. Գրիգորյան