▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն անդրադարձել է իր աղմկահարույց գրառմանն ու դրա արձագանքին

Երեկ ներկայացրել էինք Անդրեի գրառումը, ըստ որի նա քննադատել էր Եվրատեսիլով ուրախացողներին և միևնույն ժամանակ երկրի սահմանների մասին մոռացողներին:

«Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,– գրել էր երգիչը:

Երգիչը պարզաբանմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Խոսքս մեր տաղանդավոր Բրունետին չէր վերաբերվում, այլ համատարած անդարբերությանն էր վերաբերվում այսօրվա պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ Հայաստան»,- գրել է երգիչը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее