Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել Ա.Թորոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է երթուղայինի մեջ իր փաստացի կնոջ անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին գրում է «Փաստինֆոն» և հավելում. 48-ամյա Ա.Թորոսյանը վարում է «Գազել» մակնիշի երթուղային տաքսի, որն էլ, և ըստ առաջադրված մեղադրանքի, ծառայեցրել է նաև իր փաստացի կնոջ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակին: Քրեական գործի տվյալների համաձայն՝ աղջնակը սեռական ոտնձգության զոհ է դարձել մի քանի անգամ. 2011թ. դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում և 2012թ. հունվարի 6-ին նույն մարզի այս անգամ Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ, «Գազել» մակնիշի թիվ 58 համարի երթուղային տաքսու մեջ:
Ա. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: