▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբարոյականություն է...

Վաղուց Ջաղինյանի ալիքը չէի նայել:

Այսօր կեսօրին ինձ համար անհասկանալի մի ,,գերբնական ուժի,, դրդմամբ ,,պուլտի,, վրա սեղմեցի այդ ալիքի նիշը:

«Հայ ասպետ» հաղորդումն էր, թեման՝ Հայոց ցեղասպանությունը:

Դպրոցականների՝ հարցերին նախապես տեղյակ լինելու հանգամանքը, պատմական բարդ դրվագներին ու դերակատարներին վերաբերող հարցերին առանց հասկանալու նրանց «զուբրիտ արած» պատասխանները ահավոր հիասթափեցրին ինձ:

Նույնքան հիասթափեցնող էր դպրոցականների պատասխանները հիմնականում բարձր գնահատող թուրքագետների ու պատմաբանների արձագանքները այդ ,,զուբրիտներին,,: Հաղորդմանը մասնակից մասնագետները ինչպե՞ս կարող են ինքնախաբեությամբ զբաղվել:

Ամո՛թ է, պարոնա՛յք ծրագրի պատասխանատուներ, ներկա մասնագետներ:

Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում՝ ձե՞զ, հեռուստադիտողի՞ն, թե՞ «Հայ ասպետի» մասնակից դպրոցականներին, ովքեր գիտեն, որ ոչինչ էլ չգիտեն, պարզապես «զուբրիտ» են արել այն հարցերը, որոնք հաստատ նախատեսված են եղել ու հաղորդման ընթացքում հե՛նց իրենց են «ընկնելու»:

Նման կեղծիք, ձեւականություն ու ցուցադրականություն է եւ այն, որ այսօր նույն այդ դպրոցականները պատվո պահակ են կանգնում Ծիծեռնակաբերդում:

Հերի՛ք է փչացնեք մատաղ սերնդին:

Մեծերն ապահովագրված են թամաշաներից, բայց պատանիները չեն գիտակցում, որ իրենք մասնակից են դառնում թամաշաների:

Մի՛ վարժեցրեք ու գիտելիքի փոխարեն, նրանց մի՛ սնեք թամաշաներով...

Դա անբարոյականություն է...

 

 

Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее