Երեկ երեկոյան Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանը ամուսնու և դստեր հետ, Քլոե Քարդաշյանը: Ինչպես գիտեք, նրանք Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ծրագրի շրջանակներում և այստեղ կանցկացնեն առաջիկա 8 օրը։
Իր 8-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը պատրասվում է վավերագրական ֆիլմ նկարել հայերի զանգվածային սպանությունների մասին: Նա կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և Հայաստանի Ազգային արխիվ՝ տեսնելու համար իր նախնիների մասին փաստաթղթերը:
Նշվում է նաև, որ Քարդաշյանը կմեկնի Գյումրի, որտեղ հեռավոր ազգականներ ունի:
Քիմի Հայաստան այցը մեծ մեդիա-իրադարդություն է ինչպես համաշխարհային մամուլում, այնպես էլ` հայկական լրատվական դաշտում: Այցը լուսաբանվում է ամենայն մանրամասնությամբ :)
Քարդաշյան քույրերին առանձնապես տպավորել է իրենց դիմավորելու համար հավաքված մարդկանց աննկարագրելի մեծ բազմությունը: Մասնավորապես՝ Քլոյե Քարդաշյանն Instagram-ի իր էջում գրել է.
«Հայաստանում մեր նկատմամբ ցուցաբերված սիրառատ ու ջերմ ընդունելությունն անչափ գեղեցիկ էր, բխում էր մաքուր սրտից: Այժմ ուզում եմ մի քիչ քնել և օր ցերեկով տեսնել Հայաստանը: Ես այնքան հուզված եմ»:
Իսկ Քիմը իր ֆեյսբուքյան էջում գրել էր`
«Իմ ամուսինն ու դուստրը Հայաստան են ժամանել տեսնելու իմ ժառանգությունը և տեղեկանալու իմ նախնիների մասին: Իմ զարմիկները նույնպես ինձ հետ են։ Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»։
Առավոտյան Քարդաշյան քույրերը զբոսնեցի Երևանի կենտրոնով, եղան Կասկադում, զբոսնեցին Մայր Հայաստան արձանի մոտ, այցելեցին սրճարան, լուսանկարվեցին երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանեցին:
Ինչպես նաև հյուրընկալվեցին Կառավարություն` վարչապետին: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորեց Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:
Երեկոյան Քարդաշյանների ընտանիքը այցելեց Գեղարդ
Ինչպես երևում է, Քարդաշյանների այս քայլը ոչ միայն հայերին է հետաքրքրել ու ոգևորել, այլև ողջ աշխարհին։
Համաշխարհային լրատվական բազմաթիվ կայքեր անդրադարձել են Քարդաշյանների՝ դեպի հայրենիք ուղևորությանը: Այդ մասին գրել են այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են theguardian.com-ը, news.yahoo.com-ը, dailynews.com-ը, Hellomagazine. Com-ը և այլն:
Եվ իհարկե, այս ամենին անմասն չեն մնում մեր ամենաակտիվ ֆեյսբուքյան օգտատերերը: Ոմանք դժգոհելով, ոմանք մեծ ոգևորությամբ, այնուամենայնիվ անդրադառնում են Քիմի Հայաստան այցին`
Դե իսկ վերջում չմոռանանք ՀՀԿ տատիկին :D
Անի Հակոբյան
Աղբյուր` BlogNews